Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ուրոլոգիական բարդ դեպք, վիրահատական նոր մոտեցում՝ Արթմեդ բժշկական կենտրոնում. mednews.am

Ուրոլոգիական բարդ դեպք, վիրահատական նոր մոտեցում՝ Արթմեդ բժշկական կենտրոնում. mednews.am

Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին աշխատեցին նման հետաքրքիր մի դեպքի հետ: Տարբերվող էր ոչ միայն դեպքը, այլև նոր էր մասնագետների ընտրած մեթոդն ու վիրահատական մոտեցումը:


Դիմել էր 59 տարեկան մի կին միզապարկա-հեշտոցային խուղակով, որի արդյունքում մեզը բնական ճանապարհով դուրս գալու փոխարեն լցվում էր հեշտոց: Արդյունքում կնոջ մոտ բացակայում էր միզարձակությունը: Սա առօրյա կյանքին խանգարող բավականին լուրջ խնդիր է, քանի որ կամ կինը պետք է անընդհատ տակդիր կրի կամ շատ հաճախ փոխի հագուստը:

 

Արթմեդ բժշկական կենտրոն


Միզապարկա-հեշտոցային խուղակները սովորաբար առաջանում են գինեկոլոգիական և մանկաբարձական միջամտություններից հետո առաջիկա 7-10 օրերի ընթացքում ու վերջնական ձևավորվում մոտակա 5 ամիսների ընթացքում: Հատկապես խնդիրը խորանում է օնկո-գինեկոլոգիական միջամտություններից հետո, երբ պացիենտը ստանում է նաև  ճառագայթային բուժում: Այս դեպքում խուղակները 40-70% դեպքերում ունեն կրկնվելու հավանականություն: Արթմեդ բժշկական կենտրոն դիմած պացիենտի մոտ 1993-ին այլ կենտրոնում հեռացվել է արգանդը ձվարաների հետ միասին օնկոլոգիական խնդրի պատճառով, որից հետո նա ստացել էր ճառագայթային բուժում, 2006թ-ից նրա մոտ հայտաբերվել է միզապարկի քար նախորդ վիրահատության  ընթացքում կիրառված կարաթելերից մեկի ինկրուստացիայի պատճառով /թելի վրա միզային քար է ձևավորվել/: Դրա հեռացումից հետո երկու անգամ արդեն իսկ պացիենտը վիրահատվել է խուղակի կապակցությամբ մինչև Արթմեդ դիմելը, սակայն խուղակը նորից կրկնվել է, խնդիրները շատացել են:


Արթմեդ ԲԿ-ում  ախտորոշվել է միզապարկա- հեշտոցային խուղակ, միզապարկի ծավալի փոքրացում, միզուկի նեղացում, մեզի երկկողմանի ռեֆլյուքս.  «Հաշվի առնելով արտահայտված սպիական փոփոխությունները, միզապարկի ծավալի փոքրացումը, տեղային հյուսվածքների օգտագործման անհնարինությունը, վիրահատության մինիմալ ծավալի ու մաքսիմալ արդյունավետության կարևորությունը՝ որոշվեց կիրառել նոր մոտեցում՝ օգտագործել այտի լորձաթաղանթը՝ որպես բուֆեր հեշտոցի ու միզապարկի միջև: Նախկինում միզուղիների վերականգման նպատակով կիրառել ենք այտի լորձաթաղանթը, բայց միզապարկի վերականգման ու խուղակի փակման նպատակով չենք կիրառել»,- պատմում է Աշոտ Ծատուրյանը mednews.am-ի հետ զրույցում:

 

Արթմեդ բժշկական կենտրոն


Այտի լորձաթաղանթի կիրառության ընտրությունը ուրոլոգիական թիմին միանգամից մի քանի կարևոր խնդիր լուծելու հնարավորություն է տվել.


«Նախ այն իր տեսակով ամենամոտն է միզուղիներին, քանի որ գտնվում է նույնպիսի թաց միջավայրում, հետևաբար հարմար է միզուղիների փոխարինման համար ու այն վերցնելը ոչ մի վնաս չի տալիս պացիենտի օրգանիզմին: Բացի այդ սա մեզ հնարավորություն տվեց կատարել առավելագույնս թեթև, քիչ տրավմատիկ վիրահատություն, քանի որ մեր վիրահատական մուտքը դեպի խուղակ կատարեցինք հեշտոցի կողմից, այլ  ոչ թե ներորովայնային հատմամբ: Ներորովայնային բարդ գործողություն ստիպված կլինեինք կատարել, եթե կիրառեինք ոչ թե այտի լորձաթաղանթ, այլ ստամոքսի կամ աղիքի լորձաթաղանթ: Իսկ մենք խուղակի 1.5-ով տրամագծով օգտագործեցինք  2 -2,5 սմ դիամետր այտի լորձաթաղանթ, ու անցքը ամբողջությամբ վերականգնեցինք», - վիրահատության ընթացքն ու արդյունքներն է ներկայացնում Աշոտ Ծատուրյանը:


Վիրահատությունից արդեն անցել է շուրջ 2 շաբաթ, պացիենտն իրեն լավ է զգում, միզարձակությունը կատարվում է նորմալ, խուղակի կրկնման նախանշաններ չկան: Իհարկե խուղակի չկրկնման մասին վերջնական հայտարարելու համար պետք է 6 ամիս անցնի,բայց քանի որ դրանք սովորաբար առաջանում է վիրահատությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում, հետևաբար մենք ուզում ենք հավատալ, որ խուղակ առաջացման խնդիր պացիենտը այլևս չի ունենա,- ամփոփում է բժիշկ Ծատուրյանը՝ խորհուրդ տալով մարդկանց ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, ավելի զգուշավոր ընտրել բժշկին ում, դիմում են ու ըստ անհրաժեշտության նաև երկրորդ կարծիք լսել նման բարդությունների առաջ չկանգնելու համար:

 

Արթմեդ բժշկական կենտրոն

 

 

Սկզբնաղբյուր. mednews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

Լուրեր
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Մայրության դպրոցի» առաջին դասը. morevmankan.am
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Մայրության դպրոցի» առաջին դասը. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կրկին բացվեցին «Մայրության դպրոցի» դռները, և օրերս կայացավ կարևոր գիտելիքով լի առաջին դասը...

Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

Լուրեր
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

Լուրեր
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

Լուրեր
Մարգարյան ծննդատանը վերաբացվեց Մայրության դպրոցը. morevmankan.am
Մարգարյան ծննդատանը վերաբացվեց Մայրության դպրոցը. morevmankan.am

Միջոցառման ժամանակ Մայրության դպրոցի ղեկավարը` մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը և հատուկ հրավիրված մասնագետները հղիներին...

Լուրեր
«Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխություն. erebunimed.com
«Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Վենետիկում մասնակցել է...

ISO 9001. erebunimed.com
ISO 9001. erebunimed.com

Հայաստանում բժշկական օգնության ամենաբարձր որակ, լավագույն սարքավորումներ, պրոֆեսիոնալ մասնագետներ և անվտանգ բուժսպասարկում. «էրեբունի» բժշկական կենտրոնը...

Լուրեր
Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com
Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում այսուհետ վիրահատությունները կիրականացվեն նաև ճապոնական արտադրության...

Լուրեր
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ. nairimed.com
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ. nairimed.com

ՀՀ–ում 2–րդ անգամ կատարվել է սրտի ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտացիա . երիտասարդին այլևս վտանգ չի սպառնում...

Լուրեր
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com

«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...

Լուրեր
Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com
Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com

Կաթվածի բուժման հիմնահարցերը կրկին օրակարգում են:

Հերթական անգամ ՀՀ առողջապահության նախարարության...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ